PERFORMANCE OPERATORS կը ներկայացնէ:

R E M O T E   C I T I Z E N

INSTANT  URBAN  REMOTE  PERFORMANCE
Christian Kuntner (Հայեցակարգ / գաղափար, գեղարվեստականղեկավար)
Astride Schlaefli (Արտադրութիւն)
Martin Schick (Պարի բեմադրում)

Համառօտ ծանօթութիւն հայերէնով   *
Արձանագրութիւն    >> 

MOVIES    >>


Տեղեկութիւնները անգլերէն, գերմաներէն, ֆրանսերէն
      

Հաշվի առնելով միջոցառման ընթացքում օգտագործվող կապի սարքավորումների քանակը՝ խնդրում ենք գրանցվել միայն և միայն նրանց, ովքեր ԻՐՈՔ պատրաստվում են մասնակցել միջոցառմանը: Եթե արդեն գրանցվել եք, սակայն հանգամանքների բերումով չեք կարող մասնակցել, խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին՝ հնարավոր այլ մասնակիցների ներգրավելու նպատակով:




   
§Հեռավոր բնակիչ¦ միջոցառում Երևանում, 2011 թվականի հոկտեմբերի 8-ին
յուրօրինակ քաղաքային ներկայացումների շարք՝ ձեր մասնակցությամբ

Նկարագրություն

ՀԵՌԱՎՈՐ ԲՆԱԿԻՉ միջոցառումն անցկացվում է մարդաշատ վայրերում. ստեղծվում են իրավիճակներ, որոնք փոփոխում են քաղաքային կյանքի դինամիկան:

Հոկտեմբերի 8-ին միջոցառման մոտ 55 մասնակիցներ կտեղաշարժվեն Երևանի մի տարածքից մյուսը և տեղում հանպատրաստից իրավիճակային ներկայացումներ կբեմադրեն՝ ցուցումներ ստանալով և հաղորդակցվելով անլար կապի միջոցով: Տեղաշարժը կհամակարգեն և մասնակիցներին կուղղորդեն Քրիստիան Քունթները, Աստրիդ Շլայեֆլին և Մարտին Շիկը Շվեյցարիայից:

Մասնակիցների գործողություններն անմիջականորեն համակարգելով ՝ միջոցառման կազմակերպիչները նպատակ ունեն փոխել քաղաքի բնականոն ռիթմը՝ այն արագացնելով կամ ընդմիջելով, նրանում շարժում և բեկում մտցնելով: Քաղաքի կյանքին միջամտությունն աննշան է.  ստեղծվում է ժամանակավոր թեթև խառնաշփոթ, որը կարող է լինել խորհրդավոր, սարսափազդու կամ զվարճալի:
 
Այսպիսով իրականությունը և բեմականացումը սահուն կերպով միահյուսվում են միմյանց: Նախագծի հետ կապված ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև շոուների համառոտ նկարագիրը ներկայացված են այս ինտերնետային էջում՝ http://www.remote-citizen.ch.
2010 թվականին ծրագիրը հաջողությամբ իրականացվել է Շվեյցարիայի և Գերմանիայի տասնմեկ քաղաքներում: Դրանով ոգեշնչված՝ կազմակերպիչները հրավիրվել են 2011 թվականի աշնանը ներկայացումներ կազմակերպելու Երևանում, Ստամբուլում, Մինսկում և Մարսելում:
 
Սիրով հրավիրում ենք միանալ մեզ և մասնակցել այս ծրագրին ձեր մայրաքաղաք Երևանում:  Հատուկ փորձառություն կամ մասնագիտական հմտություններ չեն պահանջվում: Յուրաքանչյուրը կարող է մասնակցել այս շոուին:
 
Աշխատանքի ընթացքը
Հոկտեմբերի 8, 2011թ.
Ժամը առավոտյան 15:00-ին՝
Ընդհանուր հանդիպում.  
Բոլոր գրանցված մասնակիցները պետք է ներկա լինեն:
Մասնակիցները կծանոթան միմյանց հետ և կմասնակցեն նախապատրաստական վարժանքին, որը կվարեն Քրիստիանը, Աստրիդն ու Մարտինը: Հիմնական լեզուն մատչելի անգլերենն է: Ներկա կլինի նաև թարգմանիչ:

Ժամը 17:00-ին՝
Ծրագրի իրականացում. Կարճ հանգստից հետո կանցնենք Երևանի փողոցներով: Մենք ճանապարհին կլինենք մոտավորապես երկու ժամ՝ շարժվելով մի տեղից մյուսը:

Ժամը 19:00-ին՝
Ծրագրի ավարտ.
Ներկայացումների ավարտից հետո բոլորը կմասնակցեն հյուրասիրության և միմյանց հետ շփվելու ու փոքրիկ երեկույթ կազմակերպելու հնարավորություն կունենան: Մանրամասները կքննարկվեն առավոտյան նախապատրաստական վարժանքի ժամանակ:
 
Ինչպես գրանցվել
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս ծրագրի իրականացմանը Երևանում, խնդրում ենք գրանցվել այս կայքում՝ http://www.remote-citizen.ch/pages_armenian/signup_Yerevan.html 

Տեխնիկական սահմանափակումների պատճառով մասնակցության համար կընտրվեն առաջին 55 գրանցվածները:

Շտապեք միանալ այս յուրօրինակ քաղաքային արվեստի ծրագրին: Կայքում գրանցվելուց հետո առավել մանրամասն տեղեկություն կստանաք էլեկտրոնային նամակով:

Ավելին իմանալու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներով. citizen@remote-citizen.ch կամ christian@kuntner.ch
 
Հուսով ենք` շուտով կհանդիպենք Երևանում:
 
Սիրով՝
Քրիստիան, Աստրիդ և Մարտին